Սեփական աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար

21.04.2025, 14:58
Հրապարակվել է Միխայիլ Խաչատուրյանի քրեական գործով վերջնական վճիռը
Սեփական աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանը մեղավոր է ճանաչվել նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Մոսկվայի Բուտիրսկի դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի քրեական գործով վերջնական վճիռը՝ նրան հետմահու մեղավոր ճանաչելով դուստրերի նկատմամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և սեռական բռնության մեջ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Խաչատուրյանի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան պատճառով։

«Դատարանը որոշել է Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր ճանաչել բոլոր կետերով, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը դադարեցնել մահվան պատճառով»,- ասված է վճռում։

Դատական վճռի հրապարակման ժամանակ, բացի պաշտպանական կողմից, նիստերի դահլիճում ներկա էին Խաչատուրյանի դուստրերից երկուսը։

Խաչատուրյան քույրերի պաշտպանական թիմը գոհ է իրենց հոր նկատմամբ դատարանի որոշումից։ Այս որոշումը վկայում է այն մասին, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանական նպատակով։

Ավելի վաղ պետական ​​մեղադրող կողմը Բուտիրսկի դատարանին խնդրել էր ապացուցված ճանաչել Խաչատուրյանի մեղքը և դադարեցնել քրեական հետապնդումը նրա մահվան կապակցությամբ։

Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, երեք դուստրերը դանակով և մուրճով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան։ Աղջիկների գործողությունները հետաքննության կողմից որակվել են որպես սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության արդյունքում։ Կրտսեր քրոջը վերաբերող նյութերն առանձնացվել են հիմնական գործից, քանի որ հանցագործության պահին նա անմեղսունակ է եղել։