Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ նոր խոշոր պայմանագրի կնքման արդյունքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ավելի քան երկու տասնամյակ Եվրոպայի ամենախոշոր ակումբներում խաղալով՝ 40-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կնքել է շահավետ պայմանագրեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Armani-ն և Nike-ը։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ իր սպորտային կարիերայի ընթացքում, նա թռիչքով տեղ է զբաղեցրել ամենահարուստ մարզիկների առաջատար շարքերում՝ հունիսին ստորագրելով նոր պայմանագիրը Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի հետ, որը, ըստ տեղեկությունների, գնահատվում է ավելի քան 400 միլիոն դոլար։
«Ռոնալդուի ընդհանուր կարողությունն այժմ հասել է 1,4 մլրդ դոլարի՝ ընդգրկվելով Bloomberg Billionaires Index–ում՝ որպես միլիարդատեր։ Ընդ որում, Bloomberg Billionaires Index-ն առաջին անգամ է գնահատում ֆուտբոլիստի կարողությունը՝ դարձնելով նրան առաջին ֆուտբոլիստը, որն այս ցուցակում հասել է այդ կարգավիճակին»,-նշում է աղբյուրը։

