Reddit–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը մտադիր է գնել TikTok–ը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր, ամերիկացի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը TikTok սոցիալական ցանցը գնել ցանկացողների թվում է և արդեն հայտ է ներկայացրել։
Չինական TikTok-ը պետք է ԱՄՆ-ում վաճառվի ամերիկյան ընկերությանը մինչև ապրիլի 5-ը, հակառակ դեպքում այն ստիպված կլինի դադարեցնել իր գործունեությունը այդ երկրում։ Եվ որքան մոտենում է այդ օրը, այնքան մեծանում է այն գնել ցանկացողների ցանկը, հայտնում է BBC-ին։ Միևնույն ժամանակ, TikTok-ը և նրա սեփականատերը՝ չինական ByteDance ընկերությունը, դեռ պաշտոնապես չեն հայտարարել, որ համաձայն են բիզնեսը վաճառել ԱՄՆ-ում։
Հավակնորդների ցանկը ներառում է տարբեր ընկերություններ՝ ամերիկյան ՏՏ հսկաներից մինչև բրիտանացի ձեռնարկատեր, ում անվանում են «պոռնոյի արքա»: Դրանց թվում են Amazon-ը, AppLovin-ը, բրիտանական OnlyFans վիդեո հարթակի հիմնադիր Թիմ Սթոուքլին, արհեստական ինտելեկտի օգտագործմամբ որոնումներով զբաղվող Perplexity ստարտափը: Նրան, ի թիվս այլոց, աջակցում է Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը:
Եվս մեկ պոտենցիալ գնորդ է Ֆրենկ Մաքքուրտը, որը Project Liberty կազմակերպության հիմնադիրն է, որը պայքարում է ինտերնետի օգտատերերի իրավունքների համար:
TikTok–ի ձեռքբերման հարցում հետաքրքրված է նաև ամերիկացի գործարարների կոնսորցիումը որին աջակցում է Թրամփի վարչակազմը։ Կոնսորցիումի կազմում են Թրամփի կողմնակից Մարկ Անդրեսենն ու Oracle–ի համահիմնադիր Լարի Էլիսոնը, Իլոն Մասկն ու Microsoft–ը։
Microsoft–ը TikTok–ի գնման հայտ է ներկայացրել նաև 2020թ․–ին, բայց այն մերժվել է։ Միաժամանակ նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ նրա վարչակազմը մտածում էր արգելել TikTok–ը, բայց այդպես էլ չներդրեց արգելքը։
Ինչպես գրում է BBC-ին, բայց ով էլ, որ ստանա Սպիտակ տան աջակցությունը ամերիկյան TikTok-ը ձեռք բերելու հարցում, ամեն դեպքում ստիպված կլինի լուծել միևնույն մեծ խնդիրը՝ ինչպե՞ս գնել մի ընկերություն, որը չի վաճառվում: