ՌԴ քաղաքացիներին այլևս չեն տրամադրվի շենգենյան մուլտիվիզաներ․ Եվրահանձնաժողով
07.11.2025,
17:27
Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ստանալ շենգենյան մուլտիվիզաներ, հայտարարել են Եվրահանձնաժողովից
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ստանալ շենգենյան մուլտիվիզաներ, հայտարարել են Եվրահանձնաժողովից։
Ռուսաստանցիները այժմ պետք է դիմեն նոր վիզա ստանալու համար ամեն անգամ, երբ ցանկանան մուտք գործել ԵՄ։
Հոկտեմբերի վերջին կիրառված պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը չի խստացրել ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրումը, սակայն ANSA-ն, DPA-ն և Politico-ն հայտնել են, որ այդ գաղափարը քննարկվում է: Եվրահանձնաժողովում բացառել են ռուսներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքի հնարավորությունը, հաղորդում է ՌԲԿ–ն։

