Քվեբեկում շոգի պատճառով 10 օրում 70 մարդ է մահացել
10.07.2018,
14:14
Մահվան այդ դեպքերի պատճառով Մոնրեալի դիահերձարանը լեփ–լեցուն է։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մահվան այդ դեպքերի պատճառով Մոնրեալի դիահերձարանը լեփ–լեցուն է։
Հունիսի վերջից 70 մարդ է մահացել Կանադայի Քվեբեկ շրջանում, երեքշաբթի հայտնում է CBC հեռուստաալիքը։ Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոնրեալում, բոլոր մահացածները 60 տարեկանից բարձր տարեցներ են, գրում է Ինտերֆաքսը։
Քվեբեկում և կանադական մյուս շրջաններում հունիսի 29–ից օդի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 34 աստիճան, ինչը բարձր խոնավության պայմաններում զգացվում է որպես 40 աստիճան։
Տեղի օդերևութաբանական ծառայությունները նշում են, որ իրավիճակը սկսում է կարգավորվել, և շոգն աստիճանաբար նահանջում է։ -0-