Նյու Յորքում ոստիկանությունը կանգնեցրել է Մակրոնի մեքենան, վերջինս ստիպված է եղել ոտքով քայլել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նյու Յորքում ոստիկանությունը, որը փակել էր փողոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան համար, կանգնեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեքենան, հաղորդում է BMFTV-ն։
«ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած ելույթից հետո Ֆրանսիայի նախագահի մեքենան արգելափակվել է ամերիկյան ոստիկանության կողմից, քանի որ այդ ճանապարհով անցնում էր Թրամփի շարասյունը», - ասվում է հոդվածում։
Ֆրանսիայի նախագահը դուրս է եկել մեքենայից, հեռախոսով կապվել Թրամփի հետ և կատակով խնդրել «ազատել ճանապարհը»։
«Պատկերացնում եք, ես հիմա սպասում եմ դրսում, որովհետև ամեն ինչ փակ է ձեզ համար», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի րոպե անց փողոցը վերաբացվել է, բայց միայն հետիոտների համար։ Մակրոնը ստիպված շարունակել է զրույցը Թրամփի հետ փողոցի մեջտեղում՝ ոտքով քայլելով դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Հայտնի չէ, թե ինչ է պատասխանել Թրամփը, բայց Մակրոնը շարունակել է քայլել, իսկ ճանապարհին անհայտ մի տղամարդ նույնիսկ հասցրել է համբուրել նրան։

