ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում կանգնեցրել են առաքիչներին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը: Այսպես ռուսաստանյան ընկերությունները շնորհակալություն են հայտնել առաքման ծառայությունների աշխատակիցներին, ովքեր սահմանափակումների ռեժիմի ժամանակ մեծ աշխատանք են կատարել, հաղորդում է life.ru-ն:
«Նրանց, ովքեր ինքնամեկուսացումը հնարավոր են դարձրել. 2020»,- գրված է մետաղից և բետոնից պատրաստված հուշարձանի վրա:
Հուշարձանի կանգնեցման նախաձեռնողները «Համի Այբուբեն», Ozon, «Դոդո Պիցցա» և Delivery Club-ը, հաղորդում «Glamour» ամսագիրը` Instagram-ի էջում հրապարակելով լուսանկարները:
«Արվեստի առարկան պատրաստված է ուրվագծի տեսքով՝ որպես գնորդների բնակարանների ու տների արտաքին և ներքին աշխարհի միջև խորհրդանիշ»,- նշում են ռուսաստանյան ընկերությունները:
Հուշարձանի գեղարվեստական ղեկավարը Ալեքսեյ Գարիկովիչն էր:-0-