525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

Նյու Յորքում կկառուցվի ֆուտուրիստական ոճի երկնաքեր, որտեղ կարող է տեղափոխվել Facebook-ը (ՖՈՏՈ)

16:53
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նյու-Յորքում կկառուցվի ամենաբարձր և ֆուտուրիստական երկնաքերերից մեկը, որը կփոխի քաղաքի համայնապատկերը, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ, թեև Penn15 անունով երկնաքերի կառուցումը դեռ չի սկսվել, գծագրերը ցույց են տալիս, որ այն կփոխի Մանհեթընի հինգ բորոներից (վարչական միավոր) մեկի տեսքն ընդմիշտ:

Հաղորդվում է, որ Facebook-ը կարող է դառնալ այն ընկերություններից մեկը, որը բնակություն կհաստատի նոր երկնաքերում, սակայն ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել: Այս պահին Facebook-ը տարածք է վարձակալում հարևան փողոցում` Մեդիսոն ավենյու, 1 հասցեով:

Penn15, небоскреб

Նոր երկնաքերն աչքի կընկնի վառ և ընդարձակ աշխատանքային տարածքներով, բարձր պատուհաններով և լիարժեք այգիներ հիշեցնող բաց կանաչ գոտիներով:

Ենթադրվում է, որ նոր շինությունը կունեն 48 հարկ, բարձրությունը կհասնի 425 մետրի: 48 հարկերից 43-ը նախատեսված կլինեն գրասենյակների համար, իսկ մնացածը` ռեստորանների, խանութների, կոնֆերանս դահլիճների և թատրոնների համար:

Penn15-ը գործնականում կունենա նույն բարձրությունը, ինչ Empire State Building-ը, բայց կառանձնանա ժամանակակից էսթետիկայով, որպեսզի կարողանա գրավել բարձրտեխնոլոգիական ընկերությունները որպես վարձակալներ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ: