Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

29.05.2017, 19:54
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել, հայտնում է meduza.io-ն` հղում անելով «Ինտերֆաքսին»։ Նույնքան զոհերի մասին ՌԻԱ Նովոստիին են հայտնել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտից։

Աղբյուրի հաղորդմամբ, տարերային աղետի հետևանքով տուժածների թիվը հասնում է 50–ի։

 - рис.1
Լուսանկարը` roldub

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր թվիթերում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տուժածներին` չհստակեցնելով զոհերի մասին տվյալները։

Մոսկվայի տարբեր շրջաններում մայիսի 29–ի հորդառատ անձրև է տեղացել, որն ուղեկցվել է քամու ուժգնացմամբ մինչև 20 մետր վայրկյան։ Քաղաքապետի խոսքով, հարյուրավոր ծառեր են արմատախիլ եղել։ 

Загружается новость ... "Лево"

Մրրիկից տուժել է Մոսկվայի մարզը։ Նարո–ֆոմինսկի, Իստրինսկի և Մոժայսկի շրջաններում հարյուրավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։ «Ինտերֆաքսի» աղբյորները հայտնում են 11–ամյա աղջկա մասին, ով մահացել է Ռամենսկի շրջանում` ծառի ընկնելու հետևանքով։ Կրասնոգորսկի բնակչի վրա մետաղաթիթեղ է ընկել` զրկելով նրան կյանքից։

 - рис.2

ԱԻՆ–ում նշել են, որ քամու հետևանքով հնարավոր են էլեկտրահաղորդման գծերի վնասումներ, ծառերի մասնակի անկում, գովազդային վահանակների վնասում, որը կարող է արգելափակել ճանապարհները։

Загружается новость ... "Право"

Առավոտյան ՌԴ հիդրոմետկենտրոնը Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել քամու ուժգնացման և կանխատեսված ամպրոպի պատճառով։ -0-