Մահացել է նշանավոր կոմպոզիտոր, «Օսկարի» երկակի մրցանակակիր Էնիո Մարիկոնեն

06.07.2020, 12:18
Մահացել է նշանավոր իտալացի կոմպոզիտոր, «Օսկարի» երկակի մրցանակակիր Էնիո Մարիկոնեն

Մահացել է նշանավոր կոմպոզիտոր, «Օսկարի» երկակի մրցանակակիր Էնիո Մարիկոնեն

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մահացել է նշանավոր իտալացի կոմպոզիտոր, «Օսկար»-ի երկու մրցանակների դափնեկիր Էնիո Մորիկոնեն: Կոմպոզիտորը մահկանացուն կնքել է կյանքի 91-րդ տարում: 

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով La Republica-ին, նա մահացել է Հռոմի հիվանդանոցներից մեկում:

Մի քանի օր առաջ Մորիկոնեն ընկել էր և կոտրվածք ստացել:

Փաստաբանի ընտանիքի ընկերոջ՝ Ջորջո Ասումայի խոսքով, Մորիկոնեն մինչև կյանքի վերջին րոպեն պահպանում էր մտքի հստակությունը:  Կոմպոզիտորը հաջողություն է մաղթել կնոջը՝ Մարիային, ով «հավատարմորեն ուղեկցել էր նրան իր անձնական և մասնագիտական կյանքում և մինչև վերջին պահը նրա կողքին էր, շնորհակալություն հայտնել երեխաներին ու թոռներին սիրո և հոգածության համար, որն իրեն նվիրել են»:

Մորիկոնեն լայնորեն հայտնի է որպես կինոնկարների համար երաժշտության հեղինակ: Նա գրել է soundtrack-ներ տասնյակ ֆիլմերի համար, այդ թվում «Լեգենդ դաշնակահարի մասին», «Պրոֆեսիոնալը», «Մի անգամ Վայրիկ Արևմուտքում» և այլ հայտնի ֆիլմերի:

2016թ-ին կոմպոզիտորն արժանացել է «Օսկար» մրցանակի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի՝ «Նողկալի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար: Իսկ առաջին «Օսկար»-ը նա ստացել է 2007թ-ին կինոարտադրության մեջ ցուցաբերած մեծ ծառայության համար: -0-