Լուվրի կողոպուտի գործով 5 նոր կասկածյալ է ձերբակալվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Փարիզի գլխավոր դատախազ Լոր Բեքոն հայտնել է, որ Լուվրի թանգարանի կողոպուտին մասնակցելու կասկածանքով չորեքշաբթի գիշերը Փարիզում ձերբակալվել է ևս 5 կասկածյալ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով AFP գործակալությանը։
Փարիզի դատախազ Լոր Բեկոյի խոսքով՝ տեսախցիկները ֆիքսել են չորս հանցագործի, սակայն քննիչները չեն բացառում, որ նրանց թիվը կարող է ավելի շատ լինել։
Աղբյուրը նշում է, որ գլխավոր կասկածյալը եղել է բերման ենթարկվածների թվում։ Նոր ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ երկու տղամարդիկ չորեքշաբթի «մասնակիորեն ճանաչել են իրենց մասնակցությունը» գողության մեջ։ Ենթադրվում է, որ նրանցից երրորդը համարվում է այն չորս անձանցից մեկը, որը գողություն է կատարել և որը փաստագրել են տեսախցիկները։ Չորրորդ անձը դեռևս չի հայտնաբերվել։
Փարիզի դատախազը տեղեկացրել է, որ ձերբակալված 5 տղամարդկանցից մեկը «եղել է քննիչների թիրախում»։
Ֆրանսիացի քննիչները այս փուլում շատ մանրամասներ չեն հայտնում, սակայն գլխավոր դատախազը հինգշաբթի ֆրանսիական RTL ռադիոկայանին ասել է, որ չորեքշաբթի երեկոյան ձերբակալվածներից մեկի ԴՆԹ-ն կարող է կապված լինել կողոպուտի վայրի հետ։
Ըստ աղբյուրի, հստակ չէ, թե ինչ դեր են խաղացել գողության մեջ մյուս չորս ձերբակալված անձինք, սակայն Բեքուոն ասել է, որ նրանք կարող են ի վերջո տեղեկացնել, թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը։
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Ֆրանսիական ԶԼՄ–ների հաղորդմամբ, գողերը շինարարական սանդուղք են օգտագործել Լուվրը թալանելու համար։
Նշվում է, որ 88 միլիոն եվրո (76 միլիոն ֆունտ ստեռլինգ կամ 102 միլիոն դոլար) արժողությամբ իրեր են գողացվել Լուվրից՝ աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանից։
Թանկարժեք զարդերը դեռևս չեն հայտնաբերվել։


