Լոս Անջելեսում բախումներ են․ Թրամփն Ազգային գվարդիա է մտցրել քաղաք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները և հանցագործները «ժամանակին գրավել են մեծ» Լոս Անջելեսը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում, գրում է «Կոմերսանտը»։
Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմին, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ «Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու» համար։
«Ագրեսիվ ապստամբների ամբոխը հարձակվում է մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով դադարեցնել արտաքսման գործողությունները, սակայն այս անօրինական անկարգությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Լոս Անջելեսում կազմակերպվել են անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու ռեյդեր։ Ոստիկանությունը ձերբակալել է 44 մարդու։ Դրանից հետո քաղաքում սկսվել են բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն միգրանտների։ Մարդիկ փողոցներ են դուրս եկել «Ոչ մի մարդ անօրինական չէ» գրությամբ պաստառներով և վանկարկելով՝ «Ազատ արձակեք նրանց, թող մնան» գրությամբ։ Դոնալդ Թրամփը իրադարձությունները որակել է «բունտ» և հայտարարել քաղաք Ազգային գվարդիա մտցնելու մասին։