Լոնդոնում երկնքից բնակչի վրա դի է ընկել
02.07.2019,
11:45
Դին ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց մեկ մետր հեռավորության վրա։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի Կլեպեմ շրջանում իր պարտեզում արևայրուք ընդունող բնակչի վրա անցնող օդանավից դի է ընկել։ Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, տղամարդը, ում ինքնությունը դեռևս չի պարզվել, ամենայն հավանականությամբ, ընկել է Նայրոբիից մեկնող ինքնաթիռի շասիի հատվածից։
Ինչպես ոստիկանությանը հայտնել է հարևանը, նա արտասովոր ձայն է լսել և դուրս է նայել պատուհանից։ Այդ ժամանակ ներքին բակում տեսել է մարմին և «արյան ցայտուկներ պատերին»։ Դին ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց մեկ մետր հեռավորության վրա։
Կատարվածից շփոթված բնակիչները ոստիկանություն են կանչել։ Դին, ինչպես պարզվել է ավելի ուշ, ընկել է Kenya Airways ավիաընկերության օդանավի շասիի հատվածից Հիթրոու օդանավակայանում վայրէջքի ժամանակ։
Սկոթլենդ Յարդում ենթադրում են, որ մարմինը պատկանել է անտոմս ուղևորի։ Ուղևորն իր հետ ջուր և սնունդ է վերցրել, որն ավելի ուշ հայտնաբերվել է շասիի հատվածում։ Նայրոբիից Լոնդոն թռիչքը տևում է գրեթե 9 ժամ։
Ենթադրյալ անտոմս ուղևորի ինքնությունը դեռևս չի պարզվել։
Նշվում է, որ առանց տոմսի օդանավի շասիի հատվածում տեղափոխվելու փորձեր բազմիցս են ձեռնարկվում։ Սակայն նույնիսկ եթե հաջողվում է հասնել նշված վայր, մարդու օրգանիզմը տուժում է ցրտահարման և թթվածնի պակասի ծանր հետևանքներից։ -0-