502.08
7.08
474.38
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում 46 մարդ է մահացել

11:16
01 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ: Այսպիսով զոհերի թիվը հասել է 259-ի, հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՉԺՀ-ի առողջապահության գործերով ազգային կոմիտեին:

Վերջինիս տվյալներով՝ Հուբեյ տեղամասում, որտեղ գրանցվել էր վիրուսի բռնկումը, նախորդ օրվա ընթացքում մահացել է 45 մարդ, ևս մեկը՝ Չունցինե քաղաքում:

Ըստ կոմիտեի՝ տվյալ պահին հայտնի է 2019-nCoV տիպի կորոնավիրուսով վարակվածների 11 791 հաստատված դեպք: Նրանցից 1795-ը գտնվում են ծանր վիճակում:

Իշխանությունները հայտնում են, որ 243 հիվանդի բուժել են և դուրս գրել բժշկական հաստատություններից: Կորոնավիրուսի կասկած կա 17 988 մարդու մոտ, ընդհանուր առմամբ 118 478 մարդ վիրուսի հետ կապված հետազոտություն է անցել:

Հուբեյի առողջապահության հարցերով հանձնաժողովը իր ամենօրյա հաշվետվության մեջ հայտնել է, որ Հուբեյում հաստատված դեպքերի թիվը շարունակում է աճել կայուն տեմպերով: Նախորդ օրվա ընթացքում այնտեղ հաստատվել է վարակվածների 1347 նոր դեպք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:38
06 Մայիսի 2022
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
Nespresso–ի ֆաբրիկայում, սուրճի փաթեթիկներում, կես տոննա կոկաին է հայտնաբերվել
11:19
24 Ապրիլի 2022
Չավուշօղլուն «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տվել Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին, տեղի իշխանությունները վրդովվել են (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Չավուշօղլուն ցույց տալիս «Գորշ գայլերի» ժեստնն Ուրուգվայում հայկական ակցիայի մասնակիցներին. ՎԻԴԵՈ
14:24
12 Ապրիլի 2022
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, և նրան անհնար է մեկուսացնել
22:39
07 Ապրիլի 2022
ՄԱԿ-ի ԳՎ-ն կասեցրեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
Կասեցվեց ՌԴ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում
14:08
11 Մարտի 2022
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
Մահացել է խոզի մոդիֆիկացված սրտով առաջին պացիենտը
17:40
05 Մարտի 2022
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
«Աերոֆլոտը» փակում է բոլոր միջազգային չվերթերը, բայց կա բացառություն
22:32
04 Մարտի 2022
ՌԴ-ում Facebook-ն արգելափակվեց
Ռուսաստանում Facebook-ն արգելափակվեց
14:53
04 Մարտի 2022
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
S7 ավիաընկերությունը չեղարկել է բոլոր միջազգային չվերթերը
11:05
25 Փետրվարի 2022
«Մենք մնացել ենք մենակ մեր պետության պաշտպանության գործում». Ուկրաինայի նախագահ (ՎԻԴԵՈ)
Զելենսկին հայտարարել է, որ իրենք մնացել են մենակ իրենց պետության պաշտպանության գործում. ՎԻԴԵՈ
22:25
24 Փետրվարի 2022
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
Ուկրաինայում հաստատել են, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ն անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ
20:45
18 Փետրվարի 2022
Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները կազմակերպում են բնակչության արտակարգ տարհանում Ռուսաստան
Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները կազմակերպում են բնակչության արտակարգ տարհանում Ռուսաստան
14:15
17 Հունվարի 2022
Ճապոնիայում ստեղծել են ուտելիքի համը փոխանցող հեռուստացույց. պետք է պարզապես լիզել այն (ՖՈՏՈ)
Ճապոնիայում ստեղծել են ուտելիքի համը փոխանցող հեռուստացույց. պետք է պարզապես լիզել այն. ՖՈՏՈ