Կինը բարձր դոզայով դեղահաբերի ազդեցության տակ դանակահարել ու սպանել է իր 6-ամյա որդուն (ՖՈՏՈ)

13.11.2025, 18:15
Սպանությունից հետո նա գրություն է թողել. ՖՈՏՈ
Կինը բարձր դոզայով դեղահաբերի ազդեցության տակ դանակահարել ու սպանել է իր 6-ամյա որդուն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մայրը սպանել է իր վեցամյա որդուն և փորձել ինքնասպան լինել։ Mash-տեղեկացմամբ, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի արևմուտքում։

Կինը չափից մեծ դոզայով դեղահաբեր է ընդունել, ապա հարձակվել է երեխայի վրա՝ մուրճով հարվածելով նրան, ապա դանակահարելով։ Երբ ամուսինը տուն է վերադարձել, տեսել է արյան մեջ շաղախված որդու մարմինը և 37-ամյա անգիտակից կնոջը։

Սպանությունը կատարելուց հետո կինը գրություն է թողել. «Խնդրում եմ, ոչ մեկին մի մեղադրեք իմ մահվան համար։ Ես անբուժելի հիվանդ եմ, ինչպես նաև իմ երեխան»։

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կնոջ կյանքը հաջողվել է փրկել. նա գտնվում է հիվանդանոցում՝ հսկողության տակ։

Քննչական կոմիտեն գործ է հարուցել անչափահասի սպանության դեպքի առթիվ, իսկ հետաքննությունը գտնվում է դատախազության հսկողության ներքո։

москва