Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսային հատվածին, պայթեցվել է Թավրիզի օդանավակայանը (ՎԻԴԵՈ)

Բացի այդ, հարված է հասցվել Իրանի հարավային մասում գտնվող Շիրազ քաղաքին։ Այնտեղ գտնվում է հրթիռների արտադրության գործարան։
Իսրայելը վերսկսել է գիշերը սկսած հարձակումները։ Այն ժամանակ գործողությունների շրջանակում, որոնք, ըստ իշխանությունների, ուղղված են Իրանի միջուկային ծրագրի դեմ, իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել են զինծառայողներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Ընդհանուր առմամբ, ըստ Իրանի Կարմիր մահիկի, վիրավորվել է 95 մարդ։
Իրանի իշխանություններն արդեն խոստացել են «կոշտ պատասխանել» Իսրայելի գործողություններին։ Այս պահին հայտնի է, որ Իսրայելի տարածք են արձակվել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։ «Բեն Գուրիոն։ օդանավակայանից տարհանվել են բոլոր քաղաքացիական ինքնաթիռները, իսկ միջազգային ավիաընկերությունները չեղարկում են դեպի Իսրայել և Իրան չվերթերը։