526.75
7.47
477.17
+6
Եղանակը Երևանում
Հայ

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները վերածվում են ռազմավարականի. Ռոհանի

20:25
24 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները դեպի ռազմավարական են ընթանում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բաքու մեկնելուց առաջ, հայտնում է IRNA գործակալությունը։

Ռոհանին Բաքու է մեկնել Չմիացման շարժման նիստին մասնակցելու նպատակով։

«Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելի մոտ են դարձել վերջին վեց տարիների ընթացքում։ Ադրբեջանի, որպես բարեկամ և հարևան երկրի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն մեզ համար, մենք միմյանց հետ պատմական և մշակութային խորը կապեր ունենք, իսկ մեր հարաբերությունները վերածվում են ռազմավարականի»,– ասել է նա։

Ռոհանին ավելացրել է, որ կարևոր համաձայնագիր է ստորագրվել Կասպից ծովի վերաբերյալ, որը պետք է իրագործվի հետախուզման ու նավթի և գազի տարանցիկ տեղափոխման, ինչպես նաև Աստարա–Աստարա երկաթուղային հաղորդակցության ոլորտում գործակցություն սկսելու նպատակով։

Իրանի նախագահն ընդգծել է, որ տարանցիկ այդ երթուղին շատ կարևոր է Ադրբեջանի, Ռուսաստանի, Եվրոպայի հետ հարաբերությունների, ինչպես նաև այդ բնագավառում ակտիվ աշխատող այլ երկրների համար։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ արդյունաբերության, դեղագործության, բժշկության և գիտության ոլորտում գործակցության հարցում»,– ավելացրել է Ռոհանին։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:25
10 Նոյեմբերի 2019
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել
ԱՄՆ–ում McDonald's–ի հաճախորդին մարիխուանայով թեյ են մատուցել:
14:40
06 Նոյեմբերի 2019
Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել (ՎԻԴԵՈ)
«Մի գնան»` ձերբակալման պատճառ. Բաքվում Սպիտակցի Հայկոյի ստեղծագործությունը լսող ադրբեջանցու են ձերբակալել:
17:37
03 Նոյեմբերի 2019
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին
Ինչպես է փախլավան «ծառայել» ահաբեկչությանը. ադրբեջանցիները սպառազինություն են մատակարարել սիրիացի գրոհայիններին:
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
17:39
20 Հոկտեմբերի 2019
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին խոշոր աստերոիդ է մոտենում:
10:25
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը
Թուրքիան ռմբակոծում է հայերով բնակեցված սիրիական քաղաքը:
21:07
09 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայում ռազմական օպերացիա սկսելու մասին
Օպերացիան ուղղվելու է Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը: