Իրանը կիրառել է նոր բալիստիկ հրթիռ Իսրայելի վրա գիշերային հարձակումների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը կիրակի գիշերը իսրայելական թիրախներին հարվածներ է հասցրել՝ կիրառելով նոր բալիստիկ հրթիռ՝ «Հաջ Քասեմ»-ը, հաղորդում է Ինտեֆաքսը՝ հղում անելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը։
Իրանը հրթիռը ներկայացրել է մայիսի սկզբին՝ նշելով, որ այն աշխատում է պինդ վառելանյութով, ունի 1200 կմ թռիչքի հեռավորություն և հագեցած է մանևրային մարտագլխիկով, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն մայիսին իրանական հեռուստատեսությանը հայտարարել էր, որ հրթիռը կարող է հաղթահարել այնպիսի պաշտպանական համակարգեր, ինչպիսին Իսրայելում տեղակայված ԱՄՆ THAAD համակարգն է, ինչպես նաև Իսրայելի կողմից օգտագործվող Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը և այլն։
Իրանի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ավելի քան 130 մարդ վիրավոր է։