Ի՞նչ է անում 45 աստիճան ցուրտը սննդի հետ. օդերևութաբանի սառած մակարոնի ֆոտոն վիրուսային է դարձել (ՖՈՏՈ)

26.01.2026, 14:06
Սառած մակարոն՝ -45–ի պայմաններում․ . օդերևութաբանի սառած մակարոնի ֆոտոն վիրուսային  է դարձել․ ՖՈՏՈ
Ի՞նչ է անում 45 աստիճան ցուրտը սննդի հետ. օդերևութաբանի սառած մակարոնի ֆոտոն վիրուսային  է դարձել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /«Նովոստի-Արմենիա»/. Օդերևութաբան Ջենիֆեր Մաքդերմեդի հրապարակումը վիրուսային է դարձել համացանցում, նա ցուցադրել է, թե ինչ է տեղի ունենում սննդի հետ -29°C սառնամանիքի պայմաններում։

Նա X-ի իր էջում հրապարակել է լուսանկար և տեսանյութ, որտեղ պատկերված է անհավանական մի տեսարան. ափսեի մեջ լցված մակարոնը՝ պատառաքաղին փաթաթված, սննդի հետ միասին սառել և «կախված» է մնացել օդում։ 

«Այս առավոտ Մինեապոլիսում ջերմաստիճանը նվազել է մինչև -21°F (- 29°С), իսկ քամու ազդեցությամբ զգացվող ջերմաստիճանը կազմել է -45°F (- 42°С),: Ակնհայտ էր, որ ես պետք է փորձեի մակարոնով գիտափորձը », -գրել է նա։ 

Պատկերները շատ արագ դարձել են վիրուսային՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։ 

Օդերևութաբանը ևս 1 լուսանկար է հրապարակել՝ վստահեցնելով, որ կադրերն իրական են. 

«Սա 100% իրական է։ Այն դեռևս դրված է իմ պատշգամբում։ Ցանկանո՞ւմ եք գալ մեզ մոտ և փորձել սա ընթրիքին», -լուսանկարին կից գրել է Մաքդերմեդը։