ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. SpaceX ընկերության` տիեզերք արձակված Zuma գերգաղտնի արբանյակը լույս հունվարի 8-ին չի հասել ուղեծիր ու ընկել է օվկիանոսը, գրում է
Reuters-ը:
Պարբերականի հաղորդմամբ, արբանյակի գործարկումը պատվիրել էր Միացյալ Նահանգների կառավարությունը:
Загружается новость ...
"Право"
Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը գաղտնի արբանյակը պետք է ուղեծիր հաներ Falcon 9 հրթիռակրի միջոցով, սակայն առաքելությունը ձախողվել է: Հրթիռակրին չի հաջողվել հասնել ուղեծիր, ինչի հետևանքով արբանյակը, ընկնելով օվկիանոսը, կործանվել է: SpaceX-ը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: -0-