Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները

07.09.2017, 15:29
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։

Ինչպես գրում է lenta.ru-ն, հղում անելով La Vanguardia–ին, թեստի արդյունքները ցույց են տվել, որ նա գուշակ Պիլար Աբելի հայրը չէ։

Անալիզը դատարանում հիմնական ապացույցն է լինելու, քանի որ գրավոր կամ այլ նշումներ 61–ամյա կնոջ և գեղանկարչի արյունակցական կապի վերաբերյալ չի գտնվել։ Գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 18–ին։

Загружается новость ... "Право"

Դալիի աճյունի արտաշիրիմումն իրականացվել է հուլիսին Իսպանիայի հյուսիս–արևելքի Ֆիգերաս քաղաքում։ Թե կոնկրետ ինչ կենսաբանական նմուշներ են վերցվել, չի հստակեցվել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքն ատամների, եղունգների և ոսկրածուծի մասին է։

Գուշակը դատական հայց է ներկայացրել 2015 թվականի մարտին։ Նա պնդում է, որ իր մայրը` Անտոնիա Մարտինեզ դե Արոն սիրային կապ է ունեցել նկարչի հետ 1955 թվականին և ապրել է նրա հետ գյուղում, որտեղ աշխատել է որպես դայակ։

Պատասխանողներն Իսպանիայի Թագավորությունն ու Սալվադոր Դալիի հիմնադրամն են, որոնք դարձել են գեղանկարչի ստեղծագործական ժառանգության տերերը։

Սալվադոր Դալին մահացել է 1989 թվականին։ Նա համարվում է սյուրռեալիզմի առանցքային դեմքերից մեկը։ Նկարչի` Իսպանիայի ժառանգած նկարները գնահատվում են 325 միլիոն եվրո։ -0-