Հայտնի է աշխարհի ամենաառողջ երկիրը (ՖՈՏՈ)
26.02.2019,
12:05
Վարկանիշը կազմելիս գնահատվել են ժողովրդագրական և բնապահպանական ցուցանիշները։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիան պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաառողջ երկիրը, հայտնում է gazeta.ru–ն` հղում անելով The Local–ին։
Աշխարհի երկրների` Bloomberg–ի կազմած ինդեքսի համաձայն, Իսպանիան 2017 թվականին զբաղեցրած վեցերորդ տեղից բարձրացել և զբաղեցրել է առաջին հորիզոնականը 169 երկրների շարքում։
Նշվում է, որ վարկանիշը կազմելիս գնահատվել են ժողովրդագրական և բնապահպանական ցուցանիշները։

Իսպանիան ունի Եվրոպական միության երկրների շարքում կյանքի ամենաբարձր ակնկալվող տևողությունը, և ակնկալվում է, որ մինչև 2040 թվականւ այն առաջ կանցնի Ճապոնիայից այդ ցուցանիշով։
Բացի այդ, երկրում տարածված է միջերկրածովյան սննդակարգը, որը ներառում է ձիթապտղի յուղ և ընկուզեղեն, ինչը նպաստում է սիրտ–անոթային հիվանդությունների դեպքերի կրճատմանը։
Իսպանիայի առողջապահության ազգային ծառայությունը նույնպես ճանաչվել է լավագույններից մեկը։
Առաջին տասնյակում են չորս եվրոպական երկրներ` Իսլանդիան (երրորդ), Շվեյցարիան (հինգերորդ), Շվեդիան (վեցերորդ) և Նորվեգիան (իններորդ)։ -0-

Загружается новость ... "Лево"