ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ, որի արդյունքում խոցվել է ռուսական ուղղաթիռ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Загружается новость ... "Лево"
«Լուրջ մտահոգություն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ցավակցում ենք անձնակազմի զոհված անդամների հարազատներին և մերձավորներին։ Կսպասենք հետաքննության արդյունքներին՝ որտեղից է արձակվել կրակը»,- ասել է Զայնետդինովը։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ բազմիցս հակամարտող կողմերին կրակի դադարեցման կոչ է արել:
«Մենք շատ ենք ցավում, որ հակամարտության սրումը (Ղարաբաղում) հանգեցրել է այդպիսի տխուր հետևանքների», -ասել է Զայնետդինովը:
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, ցավակցում ենք զոհված անձնակազմի ընտանիքին և հարազատներին: Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին, թե որտեղից է արձակվել կրակոցը», - ասել է նա:
Զայնետդինովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը մի քանի անգամ հակամարտող կողմերին հրադադարի կոչ է արել:-0-