Համաձայնության հասնելու համար Իրանն ու Իսրայելը պետք է «վեճը հասցնեն մինչև վերջ»․ Թրամփ

«Հուսով եմ, որ համաձայնության կհասնեն։ Կարծում եմ՝ ժամանակը եկել է, կտեսնենք, թե ինչ տեղի կունենա, բայց երբեմն պետք է վեճը հասցնել մինչև վերջ՝», - լրագրողին ասել է Թրամփը G7 գագաթնաժողովին մասնակցելու համար Կանադա մեկնելու ճանապարհին։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ–ն «շատ լավ հարաբերություններ ունի» Իրանի հետ։
Սակայն Թրամփը հրաժարվե է ասել, թե արդյոք խնդրել է Իսրայելին դադարեցնել հարվածները Իրանի նկատմամբ։
Թրամփն ավելի վաղ արդեն վստահություն հայտնել է, որ շուտով Իրանն ու Իսրայելը կկարողանան կնքել հակամարտության կարգավորման համաձայնագիր։
«Շուտով Իսրայելի և Իրանի միջև խաղաղություն կլինի», – գրել է Թրամփը կիրակի Truth Social սոցցանցում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի ուղղությամբ։ Գործողության հ նպատակն է խափանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները։ Ի պատասխան՝ իրանական կողմը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Հարվածների փոխանակումը շարունակվել է շաբաթ և կիրակի օրերին։