438.46
4.38
402.63
+4
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Պակիստանում օդանավի կործանման պատճառը

22:56
24 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսին վթարի ենթարկված Pakistan International Airlines ավիաընկերության օդանավի օդաչուները, ինչպես պարզվել է, տարվել են կորոնավիրուսի մասին զրույցով, ինչի հետևանքով սխալներ են թույլ տվել օդանավի կառավարման մեջ, հաղորդում է Հանրապետության քաղավիացիայի նախարար Գուլամ Սարվար Խանը:

Загружается новость ... "Лево"

«Ես լսել եմ նրանց խոսակցությունները: Օդաչուները կենտրոնացած չեն եղել, նրանց ուշադրությունը թռիչքի ժամանակ կորոնավիրուսի վրա էր: Չարաբաստիկ ինքնաթիռը 100%-ով պիտանի էր թռիչքների համար, և չուներ որևէ տեխնիկական անսարքություններ»,- մեջբերում է պաշտոնյայի խոսքերը The News International-ը, հաղորդում է «Известия»-ն:

Նախարարն ընդգծել է, որ օդաչուների ընտանիքները տուժել են կորոնավիրուսից, այդ պատճառով նրանց «միտքը զբաղված էր կորոնավիրուսով»: Նա նույնպես հաղորդել է, որ մինչև աղետն օդանավի վրա բոլոր չվերթերը հաջողությամբ են ընթացել, իսկ օդաչուները առողջական հակացուցումներ չեն ունեցել:

Սակայն չկենտրոնացված լինելու հետևանքով օդաչուները մի շարք սխալներ են թույլ տվել, որոնք հանգեցրել են աղետի: Այդպես, նրանք թռիչքի համար անհրաժեշտ բարձրությունը չեն պահել՝ չնայած դիսպետչերների զգուշացումներին, իսկ թռիչքուղուց 5 ծովային մղոն հեռավորության վրա ետ են բերել շասսին, չնայած դրանից առաջ այն հանված է եղել:

Նույնպես օդաչուները անտեսել են դիսպետչերների խորհուրդը երկրորդ շրջան անելու անհրաժեշտության մասին:

Դիսպետչերներն այդ թվում ևս բացթողումներ ունեին: Այդպես նրանք չեն զգուշացրել օդանավի անձնակազմին, որ օդանավի երկու շարժիչները վնասված են եղել վայրէջք կատարելու առաջին փորձից հետո:

Հիշեցնենք, որ Pakistan International Airlines ավիաընկերության Airbus 320 օդանավը կործանվել է մայիսի 22-ին Պակիստանի Կարաչի քաղաքի մոտակայքում։ Աղետի հետևանքով մահացել է 97 մարդ և ոչնչացվել 5 տուն և տրանսպորտային մի քանի միջոց: -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում