ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրինակն են: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը՝ Լաս Վեգասի Նևադա նահանգի համալսարանում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նկատվում են հիմնարար տարբերություններ; Բայց անգամ դա հաշվ առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատել»,- ընդգծել է նա:
«Կան այդպիսի ոլորտներ: Օրինակ, հակամարտությունը, որն այժմ բռնկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այնտեղ մենք մի կողմ ենք զբաղեցնում ՝ համանախագահելով Մինսկի խումբը և փորձելով վերադարձնել խաղաղությունը Կովկասի տարածաշրջան», - շեշտել է նա: ՕԲրայենը նշել է նաև, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանի Դաշնությունը համագործակցության լայն հնարավորություններ ունեն ահաբեկչության դեմ պայքարում:-0-