Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
10.08.2017,
17:46
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
Եգորյանը World Next Top Model 2017 գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակչում ներկայացել է «Հայաստան» ժապավենով, հայտնում է Tengrinews.kz–ը` հղում անելով АКИpress–ին։
17–ամյա Սուսաննան մրցույցում հայտագրվել է Ղրղըզստանից և մրցույթի սկզբում այդպես էլ չի ներկայացվել։ Եզրափակիչ լուսանկարներում երևում է, որ աղջիկը ներկայացնում է այն երկիրը, որին համապատասխանում է իր ազգանունը։
Արդյունքում Սուսասննան ստացել է վիցե–միսս տիտղոսը հենց որպես Հայաստանի ներկայացուցիչ։ «Միսս Ղրղըզստան» մրցույթի կազմակերպիչ Տատիբուբու Սամիդին ղըզը–ն հայտնել է, որ Սուսասննան պետք է ներկայացներ Ղրղըզստանը։
«Այդ լուրն իմացել եմ հենց հայսօր, շոկի մեջ էի, ինչպես բոլորը։ Ես ուղարկել եմ Սուսաննային Ղրղըզստանից, բայց չեմ կարծել, որ նա այդպիսի վիճակի մեջ կդնի ինձ և մեր Ղրղըզստանը»,– ասել է Տատիբուբուն։
Մոդելի Instagram–ի էջում բացասական մի շարք մեկնաբանություններ են եղել։ Որոշ ժամանակ անց Եգորյանն Instagram–ի իր էջում հայտնել է, որ չի դավաճանել Ղրղըզստանին` ներկայացնելով Հայաստանը։
«Եկեք սկսենք նրանից, որ ինձ ուղարկել է այց մրցույթին ոչ թե պետությունը, այլ ես ինքս եմ մեկնել քրոջս հետ, ով եղել է իմ հովանավորը և ինքն է կապվել կազմակերպիչների հետ։ Մեր կանոններն այսպիսին էին` մի անգամ պետք է ներկայացնեինք մեր երկիրը, մյուս դեպքերում` անձնագրում նշված ազգությունը։ Ինձ և շատ աղջիկների երկու ժապավեն են տվել... Չեմ հասկանում այսպիսի աղմուկի իմաստը։ Իմ երկիրը ես չեմ դավաճանել։ Թեև շատերն ասում էին, որ ես արժանի չեմ ներկայացնել Ղրղըզստանը, քանի որ ղրղըզ չեմ»,– գրել է մոդելը։
Սուսաննան 2017 թվականին ավարտել է 11–րդ դասարանը։ «Միսս Ղրղըզստան» մրցույթում ստացել է «Միսս պոդիում» տիտղոսը։
World Next Top Model 2017 մրցույթն անցկացվել է Լիբանանում հուլիսի 14–ից օգոստոսի 6–ը։ -0-