«Ֆուդ սիթիի» սեփականատերը հայտնել է շուկայի աշխատանքի մեջ հավասարության սկզբունքը պահպանելու մտադրության մասին. Forbes

25.07.2020, 20:45
«Ծիրանի պատերազմից» հետո. «Ֆուդ սիթիի» սեփականատերը հայտնել է շուկայի աշխատանքի մեջ հավասարության սկզբունքը պահպանելու մտադրության մասին. Forbes
«Ֆուդ սիթիի» սեփականատերը հայտնել է շուկայի աշխատանքի մեջ հավասարության սկզբունքը պահպանելու մտադրության մասին. Forbes
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Կիևյան հրապարակ» խմբի բաժնետերերն ու ղեկավարությունը, որի մեջ ներառվում է նաև մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, հայտնել են այսուհետ միատեսակ մոտեցում պահպանելու մտադրության մասին, այդ թվում բոլոր աշխատակիցների համար ապահովել հարմարավետություն և անվտանգություն՝ անկախ ազգային պատկանելիությունից: Այս մասին նշվում է տնօրենների խորհրդի նախագահի հայտարարության մեջ, հաղորդում է Forbes-ը:

Նիսանովի խոսքով, խմբում ներառված ընկերություններն աշխատանքի այս բոլոր տարիներին սպառողների, գործընկերների և վարձակալների հանդեպ հոգատարություն են ցուցաբերել՝ անկախ ազգային պատկանելիությունից կամ հավատքի դավանանքից:

Загружается новость ... "Лево"

««Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարներն այսուհետ մտադիր են հաստատակամորեն պահպանել այս սկզբունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առավելագույն հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը մեր օբյեկտների բոլոր աշխատակիցների համար»,- նշել է միարդատերը:

Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին պատկանող «Կիևյան հրապարակ»-ը ՌԴ-ում առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկն է:

Օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նույնպես միջամտել է կատարվածին. դրա մասին տեղեկացրել Մոսկվայի համապաստախան գերատեսչություններին և իշխանություններին, ինչպես նաև դեսպանության ներկայացուցիչներն այցելել են շուկա, սակայն «Ֆուդ սիթի»-ի ադմինիստրացիան չի ցանկացել լսել դեսպանության ներկայացուցիչներին, չի խոսել նրանց հետ և «ուժի գործադրմամբ ուղեկցել է»: -0-