625.49
6.89
522.2
+22
Եղանակը Երևանում
Հայ

Եվրամիությունն ընդլայնել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

12:45
11 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության պետությունների ղեկավարներն ու կառավարությունները որոշում են ընդունել ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Միջերկրական ծովում վերջինիս գործողությունների պատճառով: Այս մասին նշվում է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ, որը անցկացվում է Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության և անդամ-երկրների շահերի, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այդ կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սև ցուցակ ընդունել 2019թ.-ի նոյեմբերի 11- որոշման հիմքով, որը վերաբերում է սահմանափակող միջոցառումներին Միջերկարական ծովում Թուրքիայի ապօրինի գործունեության պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, ղեկավարները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին հանձնարարել են 2021 թվականի մարտի գագաթնաժողովին Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել:

Փաստաթղթում շեշտվում է, որ «Թուրքիան, ցավոք, շարունակում է իր միակողմանի և սադրիչ գործողությունները, ինչպես նաև ակտիվացրել է իր հռետորաբանությունը ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների և եվրոպական առաջնորդների դեմ»:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հաստատում է իր «ռազմավարական հետաքրքրությունը Թուրքիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում» և նշում, որ Անկարայի համար «դրական օրակարգի առաջարկը» դեռ ուժի մեջ է:

«Նման օրակարգը կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսությունը և առևտուրը, հասարակությունների միջև շփումները, բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը միգրացիայի հարցի շուրջ: Եվրոպական խորհուրդը շեշտում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև կապուղիները պահպանելու կարևորությունը», - նշվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ԵՄ-ն խոստանում է շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային սիրիացի փախստականների համար, ինչպես նաև համագործակցել փախստականների ապօրինի փոխադրողների ցանցերի դեմ պայքարում:

Վերջապես, գագաթնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը մտադիր է համաձայնեցնել իր գործողություններն ու որոշումները Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների հետ:

«Եվրամիությունը ձգտելու է ԱՄՆ-ի հետ համակարգել Թուրքիային և Միջերկրական ծովում իրավիճակին վերաբերող հարցերը», - հադորդվում է հայտարարության մեջ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:15
16 Ապրիլի 2021
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս (ՎԻԴԵՈ)
«Էկսկալացիա», ոչ թե «վակցինացիա» կամ ինչպես սխալվեց Բայդենը Պուտինի ազգանունն ասելիս. ՎԻԴԵՈ
16:58
12 Ապրիլի 2021
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու (ՎԻԴԵՈ)
Բրազիլիայում Քրիստոսի նոր արձան է կառուցվում. այն Ռիոյի արձանից ավելի բարձր է լինելու. ՎԻԴԵՈ
10:15
10 Ապրիլի 2021
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Ղազախստանում ՀՀ պատվավոր հյուպատոսը հայտնվել է սկանդալի կենտրոնում, նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
15:52
09 Ապրիլի 2021
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
Մահացել է Եղիսաբեթ II–ի ամուսինը` արքայազն Ֆիլիպը
09:29
15 Մարտի 2021
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (ՎԻԴԵՈ)
Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է. ՎԻԴԵՈ
12:44
18 Փետրվարի 2021
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել
11:35
13 Փետրվարի 2021
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը (ՖՈՏՈ)
Թուրքիայի պետական հեռուստաալիքը ցույց է տվել դեպի ՌԴ–ի հարավ Թուրքիայի «ընդլայնման» կանխատեսումը. ՖՈՏՈ
22:35
29 Հունվարի 2021
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները
Ադրբեջանագետ Էլիբեգովան Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածության աճ է կանխատեսում և նշում պատճառները
17:10
25 Հունվարի 2021
Իրանի և Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
Իրանի և Ադրբեջանի միջև կկառուցվի երկաթուղային տերմինալ
13:05
22 Հունվարի 2021
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Բաշկիրիայում
Երիտասարդը խոստովանել է, որ պատրաստվում էր «պայթեցնել մարդկանց»
22:09
20 Հունվարի 2021
Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ–ի 46–րդ նախագահի պարտականությունները
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները
20:28
16 Հունվարի 2021
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը