ԵՐԵՎԱՆ, մայիսի 22. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որտեղ ունկդրել են Ժառանգավորաց Վարժարանի երգչախմբի կատարումը և լսել Լուսարարապետ Սրբազանի բացատրությունը Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի մասին:
Ինչպես հայտնում է Երուսաղեմի Հայկական պատրիարքարանի եկեղեցական վարիչ Հովնան Բաղդասարյանն իր Facebook–ում, ԱՄՆ ղեկավարը և նրա կինը եղել են Տաճարի հայկական, կաթոլիկ և հունական բաժիններում:
Տաճարի բակում Թրամփին և Մելանիա Թրամփին դիմավրել են Հունաց Պատրիարքը, Ս. Երկրի Քուստոսը և Լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիբյանը, իսկ Տաճարի մուտքին հյուրերին դիմավորել են Տաճարի հույն, կաթոլիկ և հայ տեսուչները։ -0-