ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Համացանցային աղբյուրների փոխանցմամբ՝ Coca-Cola-ն պատրաստվում է թողարկել բրենդային սմարթֆոն, որը կոչվում է ColaPhone։ Հայտնի ինսայդեր Ice Universe-ը Twitter-ի իր էջում հրապարակել է այս սարքի լուսանկարը, գրում է
telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը
Լուսանկարում պատկերված է կարմիր սմարթֆոն, որի հետևի մասում տեղադրված է Coca-Cola-ի տարբերանշանը։ Առկա է նաև երկակի հիմնական տեսախցիկ, որը լրացվում է LED ֆլեշով: Ցավոք, այս փուլում սարքի տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ քիչ հավանական է այն վարկածը, որ Coca-Cola-ն ինքնուրույն սմարթֆոն է մշակում: Ամենայն հավանականությամբ, ընկերությունը միավորվել է բջջային սարքերի խոշոր արտադրողներից մեկի հետ՝ սեփական ապրանքանիշով սմարթֆոնների շարք թողարկելու համար: Սակայն, թե ինչ ընկերության մասին է խոսքը, այս պահին հայտնի չէ։-0-