CNN-ի թղթակցին կողոպտել են ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
10:24
06 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Բրազիլիայում CNN հեռուստաալիքի թղթակցին կողոպտել են հենց ուղիղ եթերի ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:
Загружается новость ... "Лево"
Այս մասին տեսանյութը հայտնվել է YouTube-ում:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես Սան Պաուլոյից ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ լրագրողուհուն մոտենում է մի անտուն թափառական, հանում դանակը, իսկ հետո փախչում: Տղամարդուն հաջողվում է թղթակցից գողանալ վերջինիս հեռախոսը: Իսկ օպերատորն այդ ժամանակ շարունակում է նկարահանումը և չի խառնվում միջադեպին: -0-