436.74
4.42
403.98
+9
Եղանակը Երևանում
Հայ

Չինացի բժիշկն անվանել է կորոնավիրուսի բուժման համար արդյունավետ դեղերը

14:32
05 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Արբիդոլը» (ունիֆերովիր) և դարունավիրը կարող են արդյունավետ լինել նոր կորոնավիրուսի բուժման մեջ, այդպիսի կարծիք է արտահայտել ՉԺՀ-ի Առողջապահության ազգային հանձնաժողովի խորհրդական, համաճարակաբան Լի Լանցզյուանը: Այս մասին հայտնում է «Վեդոմոստին »՝ հղում անելով South China Morning Post-ին:

Ըստ Լի Լանցզյուանի, նախնական թեստերը ցույց են տվել, որ ունիֆենովիրը և դարունավիրը կարող են արդյունավետորեն կանխել վիրուսի զարգացումը: «Արբիդոլը» հայտնի է որպես հակավիրուսային միջոց, դարունավիրը օգտագործվում է ՄԻԱՎ-ի բուժման մեջ: Նա նաև պատրաստվում է խորհուրդ տալ, որ Առողջապահության ազգային հանձնաժողովը ներառի այս երկու դեղամիջոցները չինական հիվանդանոցների համար կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման նորացված ծրագրում:

Չինաստանում մարդու և կենդանիների նոր կորոնավիրուսների բուժման համար փորձարկված այլ դեղամիջոցներ են ՝ ռեմդեզիվիրը, խլորոխինը և ֆավիպիրավիրը, հայտնել է Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարարության կենսաբանական կենտրոնի գործադիր տնօրեն Սուն Յանժոնգը:

Չինական իշխանությունների տվյալներով ՝ փետրվարի 4-ի առավոտյան Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբից մահացել է ավելի քան 400 մարդ, վարակվածների թիվը գերազանցել է 20.400-ը:

Ներկայումս չկա որևէ ապացույց 2019-nCoV-ի որևէ դեղամիջոցի օգտագործման արդյունավետության մասին, ասվում է Ռուսաստանի Առողջապահության նախարարության ժամանակավոր ուղեցույցի մեջ: Նոր կորոնավիրուսով հիվանդների բուժման համար օգտագործվում են մի շարք դեղեր, որոնք օգտագործվել են SARS-CoV-ի և MERS-CoV կորոնավիրուսների անցած բռնկումների ժամանակ. Ռիբավիրին, լոպինավիր + ռիտոնավիր և ինտերֆերոնի պատրաստուկներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում