Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13.04.2017, 17:34
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

Այդ մասին նա հայտարարել է բրիտանական Press Association լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` այդ ողբերգական իրադարձություններին նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի Լոս Անջելեսում կայացած փակ ցուցադրությունից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շերի կարծիքով, Վաշինգոտնի և Լոնդոնի իշխանություններն Օսմանական կայսրության գոյության վերջին տարիներին հայ բնակչության մահը չեն որակավորում որպես ցեղասպանություն` «բարեհոգությունից» ելնելով: Միաժամանակ, Հայաստանից դրա դիմաց ինչ-որ բան ստանալ այդ պետությունները չեն կարող: «Մենք փոքր ենք: Հայաստանը չունի ելք դեպի ծով: Մենք չունենք նավթ: Մենք նրանց ոչինչ չենք կարող առաջարկել», - պարզաբանել է երգչուհին:

Այն հարցին, թե արդյոք երգչուհին ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կընդունի Հայոց ցեղասպանությունը, Շերը պատասխանել` ոչ:

Загружается новость ... "Право"

Երգչուհին արդեն բազմիցս արտահայտվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչությանը բաժին ընկած իրադարձությունների թեմայով: Այդպես, 2014 թ.-ին նա համեմատել է Հայոց ցեղասպանությունը Հյուսիսային Ամերիկայում հնդկացիների ոչնչացման հետ: «Ցեղասպանությունը ճշմարտություն է, չնայած, թուրքերը դա հերքում են: Սակայն դա տեղի է ունեցել։ Ինչպես մենք են բնաջնջել բնիկ ամերիկացիներին, նույն կերպ թուրքերը սպանել են հայերին», - հայտարարել է նա:

2015 թ.-ին նա հասկացրել է, որ մի կողմից, օսմանների հեռավոր հետնորդներին չի համարում մեկդարյա վաղեմություն ունեցող իրադարձությունների պատասխանատու, մյուս կողմից` կոչ է արել պաշտոնական Անկարային օբյեկտիվորեն գնահատել տեղի ունեցածը:

«Խոստումը» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է կունենա ապրիլի 21-ին, իսկ Հայաստանում` ապրիլի 27-ին:

Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցած սիրո պատմություն:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Դրամայի գլխավոր դերակատարներն են` աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից 2015 թ.–ին։

Ժապավենի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչուհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: -0-