Բժիշկները փրկել են երեխայի կյանքը՝ նրա բրոնխներից ատամ հանելով
03.12.2025,
20:21
Երեխան ոչինչ չի ասել ծնողներին և մեկ շաբաթ շարունակ ապրել է օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ, ինչի հետևանքով սկսվել է բորբոքային գործընթաց
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նովոսիբիրսկում բժիշկները փրկել են մի տղայի, ով խաղահրապարակում պատահաբար կորցրել էր կտրիչ ատամը և կուլ տվել այն։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Երեխան ոչինչ չի ասել ծնողներին և մեկ շաբաթ շարունակ ապրել է օրգանիզմում օտար մարմնի առկայությամբ, ինչի հետևանքով սկսվել է բորբոքային գործընթաց։
Տղային տեղափոխել են հիվանդանոց՝ բարձր ջերմությամբ, ՍՇՎԻ (սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա) նշաններով և ուժեղ հազով։
Զննման ընթացքում նրա բրոնխներում հայտնաբերվել է օտար մարմին։ Էնդոսկոպիայի բժիշկները հանել են կուլ տված ատամը։
Աղբյուրի տեղեկացմամբ, տղայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

