Բարձրահարկ շենքի պատուհանից 2 տարեկան երեխան ընկել և ողջ է մնացել օդորակիչի զամբյուղի շնորհիվ (ՖՈՏՈ)

06.10.2025, 20:23
Փոքրիկը հենվել է մոծակներից պաշտպանող ցանցի վրա, որը հետո պոկվել և ընկել է նրա հետ. ՖՈՏՈ
Բարձրահարկ շենքի պատուհանից 2 տարեկան երեխան ընկել և ողջ է մնացել օդորակիչի զամբյուղի շնորհիվ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում՝ Լյուբերցի քաղաքի բարձրահարկ շենքի պատուհանից երկու տարեկան երեխա է ընկել և հրաշքով ողջ է մնացել օդորակիչի զամբյուղի շնորհիվ։

Ինչպես հաղորդում է BAZA-ն՝ Նովոկրասկովո բնակելի համալիրում փոքրիկը հենվել է մոծակներից պաշտպանող ցանցի վրա, որը հետո պոկվել և ընկել է նրա հետ։ Երեխան ընկել է մետաղական օդորակիչի զամբյուղի մեջ։

Ականատեսների խոսքով՝ տղայի մայրը տնից դուրս է եկել գործեր անելու, իսկ որդուն թողել է քնած։

Հարևանները փորձել են ինքնուրույն փրկել տղային՝ պատուհանից հասնելով նրան և միաժամանակ զանգահարելով արտակարգ ծառայություններ։

Москва


Москва