Azerbaijan Airlines–ը դադարեցնում է չվերթերը դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ

27.12.2024, 13:45
Այսօր ավելի վաղ Azerbaijan Airlines –ի ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդի, վերադարձել է Բաքու
Azerbaijan Airlines–ը դադարեցնում է չվերթերը դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Azerbaijan Airlines -ը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Այսօր ավելի վաղ Azerbaijan Airlines –ի ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդի (Ստավրոպոլի երկրամաս) վերադարձել է Բաքու։ Հյուսիսային Կովկասի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Չեչնիայում, տեղական օդանավակայանները դադարեցրել են թռիչքները։ Գրոզնիի օդանավակայանը փակվել է։ Այսօր առավոտյան նաև թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի, Սոչիի, Աստրախանի և Վոլգոգրադի օդանավակայաններում։ 

Ավիաընկերությունը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։