Աշխարհի ամենահարուստ մարդը ռեփերին 19մլն դոլար է առաջարկել, որպեսզի վերջինս դադարեցնի երաժշտական կարիերան

05.02.2019, 17:23
Աշխարհի ամենահարուստ մարդը ռեփերին 19մլն դոլար է առաջարկել, որպեսզի վերջինս դադարեցնի երաժշտական կարիերան:
Աշխարհի ամենահարուստ մարդը ռեփերին 19մլն դոլար է առաջարկել, որպեսզի վերջինս դադարեցնի երաժշտական կարիերան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Amazon–ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը` Ջեֆ Բեզոսը, ռեփեր Lil Pump–ին առաջարկել է 19մլն դոլար, որպեսզի ռեփերը դադարեցնի երաժշտական կարիերան։ Այս մասին հաղորդում է trapminati.com–ը։

«Հնարավոր է` ես ռեփի մոլի երկրպագու չեմ, սակայն հաստատ լսել եմ Lil Pump–ի երաժշտությունը և միանգամից ինձ 70%–ով հիմար եմ զգացել։ Անգամ սկսեցի կասկածել, որ գոյություն ունեմ։ Ընդհանրապես ինչու՞ են այդ մարդուն անգամ 100 ֆուտով մոտ թողել ձայնագրման ստուդիային, նա պետք է հեռանա։ Եթե նա մերժի իմ առաջարկը, ես կառաջարկեմ ավելի շատ», – ասել է Բեզոսը։

Բեզոսի ունեցվածքը, 2019թ.–ի հունվարի սկզբի տվյալներով, Bloomberg–ը գնահատել է 137մլրդ դոլար։ Forbes–ը նույնատիպ տվյալներ է ներկայացնում։–0–