Արգենտինական «Ռասինգը» հրաժարվել է Turkish Airlines–ի հետ պայմանագրից Հայոց ցեղասպանության պատճառով

16.12.2015, 14:12
Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ էր վարում Turkish Airlines ավիաընկերության հետ հովանավորության վերաբերյալ, բայց արդյունքում հրաժարվել է գործարքից:
Արգենտինական «Ռասինգը» հրաժարվել է Turkish Airlines–ի հետ պայմանագրից Հայոց ցեղասպանության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ էր վարում Turkish Airlines ավիաընկերության հետ հովանավորության վերաբերյալ, բայց արդյունքում հրաժարվել է գործարքից, հայտնում է sports.ru–ն։

Իր պաշտոնական կայքում «Ռասինգը» հրապարակել է Հարավային Ամերիկայի հայերի երիտասարդական միության հղած երախտագիտության խոսքը։

«Ֆուտբոլում շապիկը և ակումբի գույները պետք է արատավորված չլինեն։ Դրանք երկրպագուներին են ներկայացնում ակումբը։ Այդ պատճառով աշխարհի և ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր թիմը հովանավորի մարդու իրավունքները խախտող կառավարություն»,– ասել է Հարավային Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը։
Նշենք, որ նախորդ տարի Ադրբեջանի հետ հովանավորական գործարքից հրաժարվել էր «Սան Լորենսո» մեկ այլ խոշոր արգենտինական ակումբն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման պատճառով։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-