411.34
6.55
395.29
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն անօրինական են կատարել

21:11
04 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել այն թատրոնները, որոնք «Սպարտակ» բալետը ցույց են տվել առանց իր թույւլտվության։ Դատարանի որոշմամբ, Կարեն Խաչատրյանին այժմ պետք է փոխհատուցում վճարեն երաժշտական գլուխգործոցի հեղինակի ժառանգի իրավունքների խախտման համար, գրում է mk.ru–ն։

Կարեն Խաչատրյանը հայց էր ներկայացրել Սոլնցևոյի դատարան։ Տղամարդն իրավունք էր ստացել իր հոր` Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության նկատմամբ կոմպոզիտորի մահից հետո։ 2018 թվականին նա հայտնաբերել է, որ հայտնի բալետը ցուցադրվում է միաժամանակ մի քանի բեմերում Ղրիմում, Սոչիում, ինչպես նաև Յուրմալայի «Ձինթերի» համերգասրահում։

Ներկայացումների կազմակերպիչներն էին` Մոսկվայի բալետի թատրոնը, Մոսկվայի Վ.Մայակովսկո անվան ակադեմիական թատրոնը և Սոչիի համերգային–ֆիլհարմոնիկ միավորումը։

Սակայն նրա` որպես բալետի երաժշտության իրավատիրոջ հետ, ոչ ոք պայմանագիր չի կնքել և հոնորար չի վճարել։ Դատարանում Կարեն Խաչատրյանը պահանջել է արգելել «Սպարտակի» բեմադրությունը Ռուսաստանում և արտերկրում։ Բացի այդ, նա պատասխանողներից գրեթե կես միլիոն ռուբլու փոխհատուցում է պահանջել։

Մոսկվայի բալետի թատրոնի ներկայացուցիչները խոստովանել են, որ իսկապես բալետը ցուցադրել են Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում անօրինական կերպով։ Բայց ոչ թե չարադիտական նպատակներով, այլ անհեռատես գործակալի պատճառով, ով վերջին պահին տապալել է Խաչատրյան կրտսերի հետ պայմանագրի կնքումը։ Դատարանը կանգնել է կոմպոզիտորի որդու կողմը և պատասխանողներից երեք հարյուր հազար ռուբլի է գանձել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:05
11 Հոկտեմբերի 2022
Թուրքիան Ադրբեջանի հետ աշխատանքներ կսկսի TANAP գազատարի հզորության ավելացման ուղղությամբ
Թուրքիան Ադրբեջանի հետ աշխատանքներ կսկսի Անդրանատոլիական գազատարի (TANAP) հզորության ավելացման ուղղությամբ
14:47
28 Սեպտեմբերի 2022
ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ ՌԴ–ից
ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ հեռանալ ՌԴ–ից
11:51
21 Սեպտեմբերի 2022
Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հրաման է ստորագրել
Պուտինը ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հրաման է ստորագրել
21:58
08 Սեպտեմբերի 2022
Եղիսաբեթ երկրորդ թագուհին մահացել է
Եղիսաբեթ երկրորդ թագուհին մահացել է
01:12
31 Օգոստոսի 2022
Մահացել է Միխայիլ Գորբաչովը
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է 92 տարեկանում
19:37
11 Հուլիսի 2022
Գվատեմալայում արթնացել է Ֆուեգո հրաբուխը. ժայթքման ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Գվատեմալայում արթնացել է Ֆուեգո հրաբուխը. ժայթքման ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
13:36
08 Հուլիսի 2022
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է մահափորձի հետևանքով
Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է մահափորձի հետևանքով
11:26
08 Հուլիսի 2022
Ճապոնիայի նախկին վարչապետի վրա մահափորձ է կատարվել, հրապարակվել են մահափորձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կատարված մահափորձի կադրերը. ՎԻԴԵՈ
15:47
07 Հուլիսի 2022
Բորիս Ջոնսոնը որոշել է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Բորիս Ջոնսոնը որոշել է հեռանալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
15:22
05 Հուլիսի 2022
Մեքսիկայի քաղաքներից մեկի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի քաղաքներից մեկի քաղաքապետն ամուսնացել է կոկորդիլոսի հետ. ՎԻԴԵՈ
21:37
21 Հունիսի 2022
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
«Կրակե ջրվեժ» Հավայան կղզիներում. համացանցում արտասովոր տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
19:37
17 Հունիսի 2022
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2022թ.–ի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար