ԱՄՆ-ն կհետևի Իրանում դեպքերի զարգացումներին, սպանությունները դադարեցված են. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Դոնալդ Թրամփն առայժմ «կհետևի» Իրանին և կտեսնի, թե «ինչպես կզարգանա գործընթացը» Իսլամական Հանրապետությանը հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին իր հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնում է SHOT-ը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր հետ զրույցից հետո կասեցվել են ձերբակալված ցուցարարների մահապատիժները:
Reuters-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ նախագահը չի բացառել ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել Իրանում դեպքերի զարգացումներին։
«Մենք կհետևենք տեղի ունեցողին։ Սակայն մենք շատ լավ տեղեկություն ենք ստացել մարդկանցից, ովքեր քաջատեղյակ են տեղի ունեցող դեպքերի առնչությամբ։ Մենք տեղեկություն ենք ստացել շատ կարևոր աղբյուրներից։ Նրանք ասում են, որ սպանությունները դադարեցված են ու մահապատիժներ չեն լինի։ Կհետևենք։ Հուսով եմ՝ դա ճիշտ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

