Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժն առնվազն 20 մարդու կյանք է խլել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի առավոտյան Աֆղանստանի հյուսիսում՝ Մազար է Շարիֆ քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, վնասվել է քաղաքի պատմական Կապույտ մզկիթը, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իշխանությունների հաղորդագրությունը։ Նշվում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Մազար է Շարիֆ քաղաքի մոտակայքում, որի բնակչությունը կազմում է մոտ 523,000 մարդ, 28 կմ (17.4 մղոն) խորության վրա։
Առնվազն 20 մարդ զոհվել է, իսկ մոտ 320-ը՝ վիրավորվել, ասել է Առողջապահության նախարարության խոսնակ Շարֆաթ Զամանը, սակայն պաշտոնյաները զգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փրկարարական խմբերը հասել են Բալխ և Սամանգան նահանգների ամենաշատ տուժած հեռավոր գյուղեր։

