Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը վիրավորվել է
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 15-ի առավոտյան «Թալիբան» շարժման և Պակիստանի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է առնվազն 12 քաղաքացիական անձ, մոտ 100-ը վիրավորվել է։
Այս մասին հաղորդում է ՌԲԿ–ին՝ հղում անելով Reuters–ին, որն էլ իր հերթին հղում է անում Աֆղանստանում 2021թ․–ից իշխանության գլուխ կանգնած «Թալիբան» շարժման ներկայացուցչին։
Թալիբները պնդում են, որ պակիստանյան ուժերը հարձակումը սկսել են վաղ առավոտյան: Ի պատասխան՝ աֆղանական ուժերը սպանել են «մեծ թվով պակիստանցի զինվորների», գրավել նրանց դիրքերն ու կենտրոնները, առգրավել նրանց զենքերն ու տանկերը և «ոչնչացրել» իրենց ռազմական օբյեկտների մեծ մասը:
Պակիստանի իշխանությունները բախումների համար մեղադրել են թալիբներին և հայտնել, որ սահմանի պակիստանյան կողմում՝ Չամանի մոտակայքում, վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ։

