414.89
4.78
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում հատուկջոկատայինները ցրեցին ցուցարարներին՝ օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ (ՎԻԴԵՈ)

01:06
09 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հատուկ նշանակության ջոկատը, օգտագործելով ջրցաններ և արցունքաբեր գազ, հեռացրեց ցուցարարներին Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտից: Կան բերման ենթարկվածներ:

Ցուցարարները փորձեցին կոտրել մետաղական ցանկապատերը և հասան խորհրդարանի շենքի դարպասներին, նրանք կոտրում էին ապակիներ և շենքի ուղղությամբ ճայթրուկներ նետում:

Ըստ ՏԱՍՍ-ի, բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում ցերեկը, ցուցարարները բողոքում են խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ: Մի քանի ժամ անց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գեորգի Վաշաձեն կոչ արեց ցուցարարներին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ և թույլ չտալ, որպեսզի մարտի 9-ին պատգամավորները մտնեն խորհրդարան:

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրացական տարբերակը: Խորհրդարանի նիստին զուգահեռ շենքի մոտ հավաքվել էին օրինագծի դեմ բողոքող հազարավոր ցուցարարներ: Ւրավիճակը սրվեց, երբ պատգամավորները կողմ քվեարկեցին փաստաթղթին: Բողոքի ակցիան ցրելու համար հատուկ ուժերը կիրառեցին արցունքաբեր գազ և ջրցանները:

Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ `վրացական և ամերիկյան, որն ամերիկյան օրենքի թարգմանությունն է արտասահմանյան գործակալների գրանցման մասին: Ըստ վրացական տարբերակի, լրատվամիջոցները ևս կարող են լինել օտարերկրյա գործակալներ, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց: Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց, այն նաև նախատեսում է քրեական պատասխանատվություն: Վրաստանի խորհրդարանը վրացական տարբերակն արդեն ուղղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:55
30 Մայիսի 2023
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ԱԹՍ-ների հարձակման և վնասների մասին
14:04
25 Մայիսի 2023
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
Վրաստանում կալանավորել են Իրանի քաղաքացու, ով ՀՀ տարածքով 80կգ հերոին է տեղափոխել
14:53
23 Մայիսի 2023
Արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք. փորձագետ
Միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք, հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը
13:21
16 Մայիսի 2023
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
Իտալիայում հայտնաբերվել է Հայաստան ուղարկվող 2 տոննա 734 կգ մաքուր կոկաին. այն թմրավաճառներին կբերեր ավելի քան 800մլն եվրոյի եկամուտ
14:16
10 Մայիսի 2023
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
ՌԴ նախագահը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը
17:50
05 Մայիսի 2023
ԱՀԿ-ն չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
ԱՀԿ-ն պաշտոնապես չեղարկեց COVID-19 համավարակի կարգավիճակը
15:52
03 Մայիսի 2023
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին. ՏԱՍՍ
Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին
13:16
27 Ապրիլի 2023
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
12:50
26 Ապրիլի 2023
Էրդողանն իրեն վատ է զգացել ուղիղ եթերի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերի ժամանակ. ՎԻԴԵՈ
19:37
14 Ապրիլի 2023
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
Լեդի Գագան պաշտոն է ստացել Ջո Բայդենի կողմից
16:07
29 Մարտի 2023
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ (ՎԻԴԵՈ)
Pepsi–ն ներկայացրել է նոր լոգոն 14 տարվա ընթացքում առաջին անգամ. ՎԻԴԵՈ
15:34
23 Փետրվարի 2023
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ
Անգլուհին ամուսնացել է իր վերմակի հետ։ Կնոջ խոսքով՝ ինքը առաջին հայացքից սիրահարվել է վերմակին