Թուրքիայում դժգոհում են 1999թ.–ից գանձվող «երկրաշարժի հարկի» պատճառով

09.02.2023, 14:17
Թուրքիայում դժգոհում են 1999թ.–ից  գանձվող «երկրաշարժի հարկի» պատճառով. աղետի հետևանքները նվազագույնի հասցնելու համար հավաքվել էր մոտ 4,6 մլրդ դոլար
Թուրքիայում դժգոհում են 1999թ.–ից  գանձվող «երկրաշարժի հարկի» պատճառով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ կրկնակի երկրաշարժից հետո մարդկանց փլատակների տակից փրկելու հավանականությունը գնալով նվազում է։ Մահացածների թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է 12 հազարը։

Ինչպես գրում է BBC–ին, զոհերի թիվը շարունակում է աճել, իսկ փլատակների տակ դեռ կան տուժածներ։ Ձմեռային ցրտերի պայմաններում նրանց այնտեղից կենդանի դուրս հանելու հավանականությունը գնալով նվազում է։

Մինչդեռ թուրքական ընդդիմությունը նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դանդաղ է արձագանքել աղետին և պատրաստ չէր դրան։ Ինքը՝ Էրդողանը, այցելում է տուժած շրջաններ և հայտարարում, որ իրավիճակը վերահսկելի է։

Առաջին երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդով, տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Գազիանթեփի մերձակայքում։ Մի քանի ժամ անց դրան հաջորդել է 7,5 մագնիտուդով նոր երկրաշարժ։

Թուրքիայում կառավարության և անձամբ Էրդողանի հասցեին հնչող քննադատությունները գնալով ավելի են հնչեղ դառնում։ Նրանց մեղադրում են իրավիճակին արագ չարձագանքելու և փրկարարական աշխատանքներ չանցկացնելու մեջ։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանի գլխավորած կառավարությանը PR–ի մեջ երկրաշարժերի ֆոնին։

Մայիսին Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, որոնցում Էրդողանն ակնհայտորեն կփորձի պահպանել իր աթոռը։ Ինքը՝ Քըլըչդարօղլուն, նույնպես պատրաստվում է մասնակցել ընտրություններին։

Թուրքիայում դժգոհության ալիք է բարձրանում նաև այսպես կոչված «երկրաշարժի հարկի» պատճառով, որը գանձվում է 1999 թվականի երկրաշարժից հետո, երբ զոհվեց 17000 մարդ։ Այդ ժամանակից ի վեր հավաքված 88 միլիարդ լիրան (մոտ 4,6 միլիարդ դոլար) պետք է ուղղվեր աղետների կանխարգելմանը և արտակարգ իրավիճակների ծառայությունների զարգացմանը: Սակայն իշխանությունը երբեք հրապարակավ չի բացատրել, թե կոնկրետ ուր են գնում այդ գումարները, և, ըստ ընդդիմության, իշխանությունները պատրաստ չեն եղել աղետին։

Դրան ի պատասխան` Էրդողանը, այցելելով տուժած շրջաններ, ասել է. «Անհնար է պատրաստ լինել նման մեծ աղետի»։–0–