Տրանսգենդեր կինը, ով իրեն անվանում է «սատանիստական անարխիստ», դարձել է ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգի շերիֆի պաշտոնի թեկնածուն Հանրապետական կուսակցությունից։
Արիա ԴիՄեցցոն հաղթել է նախնական ընտրություններում։ Նրան հաջողվել է հաղթել, չնայած որ չի ստացել հանրապետականների աջակցությունը։
Загружается новость ... "Лево"
Հիմա Արիայի առջև կանգնած է ավելի բարդ խնդիր` հաղթել դեմոկրատ Էլի Ռիվերին, ով արդեն 4–րդ անգամ է զբաղեցնում շերիֆի պաշտոնը։
«Ես ավելի լիբերալ եմ, քան նա», – նշել է ԴիՄեցցոն։
Եկեղեցու կայքում, որին հարում է Արիան, նշվում է, որ իրենք իրենց համարում են հակակրոնական։
Լուսանկարը` Instagram–ից
«Կրոնն ավտորիտար է։ Մենք ժխտում ենք ցանկացած հռչակված իշխանություն` որպես կամայական։ Մարդն ինքն է որոշում ենթարկվել այդ իշխանությանը, թե ոչ, այդ ընտրությունը կախված է կոնկրետ մարդուց։ Այդ սուրբ ընտրության ուզուրպացիան ծնում է վախով պայմանավորված հնազանդություն, այլ ոչ թե հարգանքով։ Լյուցիֆերը մեր աստվածն ու թագավորը չէ։ Լյուցիֆերը մեր օրինակն է։ Քանի որ նա հրաժարվել է ենթարկվել իշխանությունների կամայական հրամաններին, մենք էլ ենք այդպես վարվում», – նշվում է սատանիստական եկեղեցու հայտարարության մեջ։
Չեշիր նահանգի Հանրապետական կուսակցության ղեկավար Մերիլին Հյուսթոնը շնորհավորել է Արիային։ Սակայն Հյուսթոնը նրան սխալ է դիմել` նշելով «he» (նա, արական սեռ, խմբգր.), այլ ոչ թե «she» (նա, իգական սեռ)։
«Նա շատ լավ է հանդես եկել նախնական ընտրություններում, դա հիանալի էր», – նշել է Հյուսթոնը։–0–