577.93
6.35
489.65
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Տատիկը բարկացել է. Եղիսաբեթ թագուհին Մեգանից հետ կվերցնի բոլոր թագավորական զարդերն ու հարսանեկան զգեստը

20:38
21 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեգան Մարքլը հրաժարվել է թագավորական պարտականություններից և արքայադստեր տիտղոսից, իսկ դա նշանակում է, որ պետք է վերադարձնի բոլոր զարդերը, որոնք նվիրել են նրան։

Նման խիստ որոշում է կայացրել Մեքանի ամուսնու` Հարրիի տատիկը` Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։ Ավելին, Մեգանը պարտավոր է վերադարձնել ոչ միայն թագավորական զարդերը, այլև անձնական նվերները`այն զարդերը, որոնք նրան նվիրել են հարսանիքից հետո։

Օրինակ, 38–ամյա Մեգանը զրկվել է մեծ երկնագույն քարով մատանուց, որը Հարրին նվիրել է պսակադրության պաշտոնական արարողությունից հետո։ Թագուհին ուզում էր վերադարձնել անգամ Մեգանի նշանադրության մատանին` արքայադուստր Դիանայի հավաքածուից, սակայն դերասանուհուն դեռևս հաջողվել է պահել այն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով Woman's Day ամերիկյան հրատարակությանը։

Загружается новость ... "Лево"

Ավելին, թագուհին կարող է պնդել, որպեսզի Մեգանը նաև վերադարձնի թանկարժեք հագուստը, կոշիկներն ու պայուսակները, որոնք նա գնել է բրիտանական թագավորության փողերով։ Հարսանիքից հետո Մեգանը տպավորիչ զգեստապահարան է հավաքել։ Ինչպես հաշվել է բրիտանական Daily Mail–ը, միայն 2019թ.–ին Մեգանը հագուստի վրա ծախսել է 211 700 ֆունտ։ Եվ սա այն դեպքում, երբ նա դեռ խնայել է, նախորդ տարի Մեգանը կրնակի կրճատել է հագուստի վրա ծախսվող գումարն այն բանից հետո, երբ բրիտանացիները սկսել են քննադատել նրան աստղաբաշխական ծախսերի համար։ Մեգանին ավելի շատ քննադատում են դիզայներական հագուստի հանդեպ ունեցած մոլուցքի համար։

Նորաձևության փորձագետները նշում են, որ զգեստապահարանի մի մասը Մեգանը կկարողանա պահպանել։ Չէ՞ որ նա թանկարժեք հագուստը հաճախ միքսում է սովորական ապրանքանիշերի հետ, օրինակ` Banana republic–ի, դժվար թե թագավորական ընտանիքին անհրաժեշտ լինեն նման իրերը։ Իսկ այ Dior–ի և Givenchy–ի զգեստներն ու պայուսակները կարող են իսկապես հետ պահանջել։ Թերևս նույն ճակատագրին կարժանանա նաև Մեգանի հարսանեկան զգեստը, այն համարվում է բրիտանական թագավորության սեփականությունը։

Ավելի վաղ Եղիսաբեթ Երկրորդը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ դադարեցնում է թոռան և նրա կնոջ թագավորական լիազորությունները։ Մեգանն ու Հարրին զրկվում են Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսներից, ինչպես նաև բոլոր առավելություններից։ Հարրիին նաև զրկել են զինվորական կոչումներից, որոնց նա արժանացել է բանակում ծառայելու և Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այսուհետ նա չի կարող զինվորական համազգեստով երևալ հանրության առջև։ 

Հարրին արդեն  մեկնաբանել է թագավորական լիազորություններից հրաժարվելու որոշումը։ Նրա խոսքով, նա և Մեգանը ցանկացել են «շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի միությանը` միաժամանակ չստանալով բյուջետային միջոցներ»։ Սակայն, ինչպես խոստովանել է Հարրին, նրանք չէին սպասում նման լուրջ հետևանքների, որոնց համար նա հիմա ափսոսում է։ Եվ իսկապես թագավորական պարտականություններից ազատվելը նրա համար դեռ առաջացրել է միայն խնդիրներ ու կորուստներ։ Հարրիի բյուջեի մեծ մասը կազմում էր 21 մլն ֆունտ ստեռլինգ, որն ամեն տարի որդուն էր տրամադրում արքայազն Չարլզը Քորնուոլ դքսությունից ստացած անձնական եկամուտներից։ Չարլզը հավանաբար կշարունակի գումար տալ որդուն և նրա կնոջը, հակառակ դեպքում նրանք ապրուստի գումար չեն ունենա։

Ի դեպ, հիմա Մեգանն ու Հարրին պարտավոր են փոխհատուցել Ֆրոգմորի կալվածքում գտնվող քոթեջի վերանորոգման ծախսերը, արքայազնի մոտ 2,5 մլն ֆունտ ստեռլինգի պարտք է կուտակվել։ Քանի որ ամուսինները ցանկացել են պահպանել քոթեջը, ապա նրանք ստիպված են վճարել «կլորիկ» վարձավճար։ Եվ սա, կարծես, պատերազմի միայն սկիզբն է, որը տատիկը սկսել է փախուստի դիմած արքայադստեր դեմ։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:21
13 Հոկտեմբերի 2020
«Էրդողանի միջնորդավորված պատերազմ, հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության հրեշավոր արձագանք». New York Post-ը` Արցախի իրադարձությունների մասին
«Էրդողանի միջնորդավորված պատերազմ, հարյուրամյա վաղեմության Ցեղասպանության հրեշավոր արձագանք». New York Post-ը` Արցախի իրադարձությունների մասին
13:00
12 Հոկտեմբերի 2020
Զգուշացեք, ահաբեկչության վտանգ. ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան
Զգուշացեք, ահաբեկչության վտանգ. ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան նախազգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան
11:36
12 Հոկտեմբերի 2020
Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նիստում կքննարկվի Ղարաբաղում իրավիճակի սրացումը
Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նիստում կքննարկվի Ղարաբաղում իրավիճակի սրացումը
12:19
09 Հոկտեմբերի 2020
Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը ճանաչեց Արցախը
Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքը ճանաչեց Արցախը
20:19
08 Հոկտեմբերի 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել ղարաբաղյան հակամարտությանը միջամտելը
ՀԱՊԿ քարտուղարը հնարավոր է համարել միջամտությունը ղարաբաղյան հակամարտության մեջ
01:05
08 Հոկտեմբերի 2020
Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ են. Սպիտակ տուն
Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ են. Սպիտակ տուն
19:05
07 Հոկտեմբերի 2020
Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Բաքվի վիրավորական հայտարարություններից հետո
Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսը Արտաքին գործերի նախարարի որոշմամբ հետ է կանչվել Աթենք՝ խորհրդակցությունների
13:25
07 Հոկտեմբերի 2020
Պուտինն Արցախում տեղի ունեցողն անվանել է ողբերգություն, որի համար ինքն անհանգստանում է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունն անվանել է ողբերգություն, որի համար ինքն անհանգստանում է
16:40
06 Հոկտեմբերի 2020
Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ահաբեկիչներ մեկնել են ղարաբաղյան հակամարտության գոտի․ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն
Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար
14:25
06 Հոկտեմբերի 2020
ANCA- ն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ալիևի ու Էրդողանի դեմ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թրամփի վարչակազմին կոչ է արել խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմ
12:25
06 Հոկտեմբերի 2020
Բաշար ալ-Ասադը Էրդողանին անվանել է Ղարաբաղում հակամարտության սրման նախաձեռնող
Սիրիայի նախագահը հաստատել է, որ Թուրքիայի մասնակցությամբ ՍԱՀ-ի զինյալները տեղափոխվում են Ղարաբաղի պատերազմական գոտի
20:45
05 Հոկտեմբերի 2020
Ղարաբաղի հակամարտությունը դանդաղ գործողության ռումբ է, որ կպայթի առաջին հերթին ՌԴ–ում. Ռուբեն Վարդանյանի ուղերձը` Պուտինին (ՎԻԴԵՈ)
Ղարաբաղի հակամարտությունը դանդաղ գործողության ռումբ է, որ կպայթի առաջին հերթին ՌԴ–ում. Ռուբեն Վարդանյանի ուղերձը` Պուտինին, ՎԻԴԵՈ