ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Սոչիում Մացեստա գետի վարարման պատճառով տներ են հեղեղվել, իշխանությունները կփակեն լողափերը։
Մացեստայում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է հունիսի 13-ի առավոտյան անձրևից հետո, տները ջրի տակ են անցել, վնասվել է գազատարը։ Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել, իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել լողափերը, հաղորդում է ՌԲԿ–ն։
«Այսօր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Մացեստա գետի վրա առատ տեղումների պատճառով գործարկվել է ջրի մակարդակի բարձրացման սենսորը»,- հայտնել են Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Մեկ ժամում առնվազն 15 մմ անձրև է տեղացել, ջրով են լցվել ճանապարհներ ու բակեր, վնասվել են գազատարների ցանցերը։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ Սոչիում մինչև օրվա վերջ սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և զգուշացրել են սողանքների վտանգի մասին։
«Այսօր մենք որոշել ենք ժամանակավորապես փակել ծովափնյա տարածքները՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։ Արգելվում է լողալ՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։
Վատ եղանակից տուժել է նաև Կրասնոդարի երկրամասի հարավարևելյան Օտրադնենսկի շրջանը։ Կուվա գետը դուրս է եկել ափերից, հայտնում է օպերատիվ շտաբը։
Կրասնոդարի երկրամասում հունիսի 9-ից ուժի մեջ է փոթորկի նախազգուշացում, որոշ շրջաններում սպասվում է անձրև՝ զուգորդված ամպրոպով, կարկուտով և ուժեղ քամի։ Մի շարք շրջանների գետերի վրա, ինչպես նաև Գելենջիկում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում, գրում է Kuban News-ը։–0–
Պաշտոնապես հաստատվել է Ատլանտյան օվկիանոսում «Տիտան» սուզանավի անձնակազմի մահը, որն անցած շաբաթվա վերջին ուղևորվել էր խորտակված «Տիտանիկ» նավի բեկորները դիտելու