415.63
4.18
390.04
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի օդանավակայաններում անձնագրային ավտոմատ ստուգման համակարգ են թեստավորում

11:04
30 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի օդանավակայաններում սկսել են թեստավորել անձնագրային ստուգման ավտոմատացված համակարգ, «Իզվեստիային» հայտնել են ՌԴ ԱԴԾ–ից։    

Գերատեսչությունից նշել են, որ սկզբնական շրջանում նոր ծառայությունից կարող են օգտվել միայն ռուսաստանցիները։ Ուղևորների բացթողումն իրականացվելու է կենսաչափական անձնագրի տվյալների հետ լուսանկարի և մատնահետքի համեմատության միջոցով։ 

Նոր խցիկներն արդեն տեղադրվել են «Շերեմետևո» օդանավակայանի մի քանի տերմինալներում։ Սակայն դրանց փորձարկման ընթացքում ուղևորները պետք է փաստաթղթեր ներկայացնեն նաև սահմանային ծառայության աշխատակցին, պարզաբանել են օդանավակայանից։

Ապագայում համակարգը նախատեսվում է գործարկել նաև «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններում։ Բացի այդ, անձնագրային ստուգման ավտոմատացված համակարգեր արդեն գործում են Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում։

Փորձագետների խոսքերով, փոփոխությունները կօգնեն տնտեսել աշխատակիցներ  պահելու համար նախատեսված ծախսերը, արագացնել անձնագրային ստուգման ընթացակարգն ու դարձնել այն ավելի հարմարավետ ճանապարհորդների համար։

Սակայն մասնագետները նշում են, որ համակարգի զանգվածային ներդրման համար պետք է փոխել օրենսդրությունը։ Հիմա ուղևորներն իրավունք ունեն հատել սահմանը միայն սահմանապահի ներկայությամբ։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
19 Ապրիլի 2024
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել Իրանի վրա․ ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ
Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտների վրա
22:59
17 Ապրիլի 2024
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար․ ՎԻԴԵՈ
11:25
16 Ապրիլի 2024
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը․ Fox26News
Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատան ծառերը. այնտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլիրյանի, Վիլյամ Սարոյանի աճյունները
13:52
03 Ապրիլի 2024
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում
Էլեն Ասատրյանը դարձել է առաջին ամերիկահայը, ով զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը
13:44
03 Ապրիլի 2024
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
8 հայ ձեռներեցներ ներառվել են Forbes–ի աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշում
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին