ՌԴ-ում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
07.10.2023,
12:17
Ռուսաստանում ցանկանում են արգելել միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորած մի խումբ պատգամավորներ ՌԴ Պետդումա են ներկայացրել օրինագիծ, որն արգելում է օտարերկրյա քաղաքացիներին աշխատել դպրոցներում, տաքսիներում և բժշկական հաստատություններում։ Փաստաթուղթը հրապարակվել է Դումայի տվյալների բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Համաձայն գործող կանոնակարգերի, Ռուսաստանի Դաշնության կառավարությունն իրավունք ունի ամեն տարի, հաշվի առնելով աշխատաշուկայի տարածաշրջանային առանձնահատկությունները և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքի առաջնահերթությունը, սահմանել օտարերկրյա աշխատողների թույլատրելի մասնաբաժին տնտեսության տարբեր ոլորտներում:
«Օրինագծով առաջարկվում է միգրանտների ներգրավման ամբողջական արգելք սահմանել սոցիալական ամենազգայուն ոլորտներում, որտեղ օտարերկրյա աշխատողների ոչ որակավորված աշխատանքը կարող է ավելի շատ վնաս պատճառել, քան օգուտ»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նախաձեռնության հեղինակները պարզաբանում են, որ օրինագիծն արգելում է միգրանտներին ներգրավել պետական և մունիցիպալ առողջապահական համակարգերի հիմնարկներում և կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցմանը, դպրոցական կրթական համակարգում։ Առաջարկվում է նաև արգելել միգրանտների զբաղվածությունը դեղերի առևտրի ոլորտում և ներգրավել նրանց մարդատար տաքսիներում և բեռնափոխադրումների աշխատանքում, «որտեղ միգրանտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների, այդ թվում՝ մահացու դեպքերի առանձնակի աճ կա»։
«Օրինագծի կատարումը հնարավորություն կտա կասեցնել միգրանտների աճը տնտեսության այս ոլորտներում՝ լրացուցիչ աշխատատեղեր ապահովելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- նշել են պատգամավորները։
Բացի այդ, օրինագիծն առաջարկում է սահմանափակել օտարերկրյա աշխատողների թույլատրելի մասնաբաժինը աշխատողների ընդհանուր թվի 5%-ով՝ Համառուսաստանյան դասակարգիչով նախատեսված տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար։-0-